Դատարանն օրինական է ճանաչել Ալեքսեյ Նավալնիի 30-օրյա կալանքը

Մոսկվայի շրջանային դատարանը օրինական է ճանաչել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի 30-օրյա կալանքը։ Քաղաքական գործիչը կշարունակի կալանքի տակ մնալ «Մատրոսկայա տիշինա» բանտում։
Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել և կալանավորվել է հունվարի 17-ին Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես։